Գլխավոր

«Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը («Էքսպոմեդիա» ՑՆԿ) հիմնադրվել է 2001թ.: Կենտրոնը կազմակերպում է առևտրաարդյունաբերական ցուցահանդեսներ ՀՀ-ում, արտերկրում, ինչպես նաև համաժողովներ, կլոր սեղաններ, կոնֆերանսներ, շնորհանդեսներ, որոնք նպաստում են ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը, շահույթի ավելացմանը և մեր հաճախորդների իմիջի ամրապնդմանը: 

Կազմակերպության աշխատակիցները ցուցահանդեսային և մարքեթինգի ոլորտի առաջատար մասնագետներ են, որոնք ունեն աշխատանքային մեծ փորձ և մասնագիտական հմտություններ: «Էքսպոմեդիա» ՑՆԿ-ի կազմակերպած ցուցահանդեսային միջոցառումների թեմատիկ ընտրությունը բազմազան է և ընդգրկում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտները` բավարարելով յուրաքանչյուր պոտենցիալ մասնակցի հետաքրքրություններն ու պահանջները: 

Կենտրոնի տեխնիկական բազան հագեցած է ժամանակակից սարքավորումներով և միջոցներով, եվրոպական ստանդարտներին համապատասխանող տաղավարներով, սեղաններով և աթոռներով: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է տրամադրել այլ սարքավորումներ` խոսափողեր, պրոեկտոր, LCD էկրաններ, համակարգչային, աուդիո-վիդեո տեխնիկա, պատճենահանող, բազմացնող սարքեր և այլն: