preloaderlogo խնդրում ենք սպասել

«Էքսպոմեդիա»  ցուցահանդեսների նախագծման կենտրոն

«Էքսպոմեդիա»  ցուցահանդեսների նախագծման կենտրոնը «Էքսպոմեդիա»  ՑՆԿ) հիմնադրվել է 2001թ.: Կենտրոնը կազմակերպում է առևտրաարդյունաբերական ցուցահանդեսներ,  համաժողովներ, կլոր սեղաններ, կոնֆերանսներ, շնորհանդեսներ, որոնք նպաստում են Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը, շահույթի ավելացմանը և մեր հաճախորդների իմիջի ամրապնդմանը:

Կազմակերպության աշխատակիցները ցուցահանդեսային և մարքեթինգի ոլորտի առաջատար մասնագետներ են, որոնք ունեն աշխատանքային մեծ փորձ և մասնագիտական հմտություններ:

«Էքսպոմեդիա»  ՑՆԿ -ի կազմակերպած ցուցահանդեսային միջոցառումների թեմատիկ ընտրությունը բազմազան է և ընդգրկում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտները` բավարարելով յուրաքանչյուր հնարավոր մասնակցի հետաքրքրություններն ու պահանջները:

Ամեն տարի կազմակերպվում են հետևյալ ավանդական ցուցահանդեսները`

  • «Մեր տունը» – շինությունների նախագծում, շինարարություն և բարեկարգում
  • «Ժամանակակից գրասենյակ և բանկ» բանկային ծառայություններ, գրասենյակային սարքավորումներ, պարագաներ և ինտերյեր
  • «Կնոջ աշխարհ»- կանանց համար ապրանքներ և ծառայություններ
  • «Ինֆոտեկ» – տեղեկատվական տեխնոլոգիաներ, համակարգչային տեխնիկա, կապի միջոցներ և ինֆորմատիկա
  • «Գուրման» – սննդամթերք, խմիչք, ծխախոտ և ռեստորանային սարքավորումներ
  • «Բրենդ Էքսպո» – ապրանքանիշերի ունիվերսալ ցուցահանդես և մրցանակաբաշխություն
  • «Ձեր առողջությունը» – բժշկական սարքավորումներ, տեխնոլոգիաներ, նորագույն մշակումներ, դեղամիջոցներ:
  •   «Expo-Russia-ARMENIA»-  Ունիվերսալ  առևտրա-արդյունաբերական ցուցահանդես

Բացի վերը նշված միջոցառումներից  «Էքսպոմեդիա» կենտրոնն իրականացրել է մի շարք միջազգային ցուցահանդեսներ`  տեսնել բոլորը