preloaderlogo пожалуйста, подождите

Մեկնարկեց «Աստանա Էքսպո 2017» ցուցահանդեսի բացման արարողությունը

Ս.թ. հունիսի 9-ից Ղազախստանի Աստանա քաղաքում մեկնարկեց «Ապագայի էներգետիկա» խորագրով «Աստանա Էքսպո 2017» ցուցահանդեսը: «Աստանա Էքսպո 2017» ցուցահանդեսը անցկացվելու է հունիսի 10-ից մինչև սեպտեմբերի 10-ը: ՀՀ վարչապետի որոշման համաձայն «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսի Հայաստանի Հանրապետության Ազգային օպերատոր է նշանակվել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը(ՀՎԷԷ): Ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցության ապահովման նպատակով ՀՎԷԷ հիմնադրամին աջակցել են Հայաստանի զարգացման հիմնադրամը, տաղավարի կառուցման աշխատանքները կատարվել է «Էքսպոմեդիա» կազմակերպության կողմից: Ղազախստանում աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար ՀՎԷԷ հիմնադրամին մեծ աջակցություն է ցուցաբերում Ղազախսատնում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին ՀՀ տաղավարը կներկայացնի ՀՀ էներգետիկ, մշակույթի և զբոսաշրջության ոլորտները: «Աստանա Էքսպո 2017» ցուցահանդեսին հայկական տաղավարում կներկայացվի Հայաստանի էներգետիկ համակարգի վերջին տարիների ձեռքբերումները՝ մասնավորապես Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի կայանների կառուցման ծրագիրը, Երկրաջերմային հետախուզական խորատման ծրագիրը, էներգետիկ ոլորտի օրենսդրական բարեփոխումները, ինպես նաև «Մաքուր էներգիայի» բնագավառում գիտական և տեխնոլոգիական լուծումների վերջին զարգացումները: Տաղավարում կներկայացվի նաև Հայաստանի զբոսաշրջության մասին պատմող ֆիլմաշարեր, ինչպես նաև ՎՌ (Virtual Reality) ակնոցների միջոցով այցելուները կարող են տեսնել Հայաստանի զբոսաշրջային վայրերը իրական պատկերներով: «Աստանա Էքսպո 2017» ցուցահանդեսին ակնկալվում է շուրջ 5 մլն այցելուների մասնակցություն աշխարհի ավելի քան 115 երկրներից: