preloaderlogo пожалуйста, подождите

«Ազգ-բանակ-2017»

Ցուցահանդեսի ընթացքում ռազմակրթական ոլորտի առաջատար հաստատությունները կծանոթացնեն իրենց ծրագրերին և ուսումնական պայմաններին:

Առանձին հարթակներում եւ տաղավարներում ներկայացված կլինեն սպառազինության եւ ռազմական տեխնիկայի բազմաթիվ նմուշներ, ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրատեսակներ:

Նախատեսված է մրցութային ծրագիր, սահմանված են հատուկ մրցանակներ հաղթողների համար: Կկազմակերպվեն նաև հանդիպումներ Արցախյան ազատամարտի վետերանների ու ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների հետ:

Տարածքում կգործի անվճար զինվորական դաշտային խոհանոց: